13/08/2021

Lufthansa-ն բացեց իր նոր երթուղին Երևանից դեպի Ֆրանկֆուրտ



Այսօր Lufthansa-ն բացեց Երևանը՝ որպես իր նոր ուղղություն Հայաստանում
▪️Lufthansa-ն շաբաթական երեք թռիչք կիրականացնի
▪️Ֆրանկֆուրտի իր հանգույց՝ առաջարկելով ավելի քան 150 տարանցիկ ուղղություն
▪️Lufthansa խմբի չորս ավիաընկերություն շաբաթական 16 անգամ մեկնում է Երևանից

Ուրբաթ օրը վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով 03:25-ին, Lufthansa-ն երկար տարիներ անց նորից վայրէջք կատարեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Ավիաընկերությունը հպարտությամբ բացեց իր նոր ուղղությունը՝ Ֆրանկֆուրտից դեպի մայրաքաղաք Երևան: Օդանավը դիմավորեցին ավանդական ջրային կամարով և ղեկավար կազմով: Այս նոր կանոնավոր ուղիղ թռիչքը կիրականացվի ամեն կիրակի, երեքշաբթի և հինգշաբթի երեկոյան Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքից, և վայրէջք կկատարի Երևանում գիշերը՝ լուսաբացին: Երևանից Ֆրանկֆուրտ հետադարձն առաջարկվում է երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ապահովելով ժամանումը Ֆրանկֆուրտ առավոտյան ժամը 06:50-ին:

Սա Հայաստանից մեկնող բոլոր ուղևորներին ընձեռում է ամեն հնարավորություն` հեշտությամբ շարունակեու ճանապարհն այլ ուղղություններով՝ հատկապես Ատլանտյան օվկիանոսից այն կողմ:
Գերմանական ավիափոխադրողը Հայաստանում սկսում է այս նոր կանոնավոր չվերթերը՝ դուստր ընկերության՝ Eurowings-ի Քյոլն նոր երթուղու մեկնարկից մեկ շաբաթ անց: Այն շահագործում է 138 նստատեղ ունեցող Airbus A319-ը՝ ուղևորներին ընձեռելով չորս ժամվա ընթացքում ամբողջ աշխարհից դեպի Հայաստան և Հայաստանից ճամփորդելու հնարավորություն: Դեպի Ֆրանկֆուրտ այս նոր երթուղին, որն անցնում է 2999 կմ կամ 1615մղոն ճանապարհ, հայերի համար կարևոր ուղղություն կլինի՝ այցելելու և հանդիպելու ամբողջ աշխարհում իրենց համայնքներին ու ընտանիքներին: Շատ եվրոպական տուրիստական ուղղություններ, ինչպիսիք են Իտալիան, Ֆրանսիան, Հունաստանը, Ավստրիան և Իսպանիան, գրավում են հայ զբոսաշրջիկներին: Ավելին, տրանսատլանտյան ուղղությունների մեծ մասը, հատկապես ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում, հասանելի կլինեն կրթական, բժշկական կամ բիզնես նպատակների համար:

Երևանն այժմ միակ ուղղությունն է ամբողջ Կովկասի տարածաշրջանում, որտեղ Lufthansa խումբն առաջարկում է շաբաթական 16 չվերթ՝ չորս տարբեր ավիաընկերություններով.
▪️Ավստրիական ավիաուղիներ, որն ամենօրյա չվերթեր է իրականացնում դեպի Վիեննա դեռևս 2001 թվականից,
▪️Բրյուսելյան ավիաուղիները, որը դեպի եվրոպական մայրաքաղաք Բրյուսել չվերթեր է իրականացնում շաբաթական հինգ անգամ,
▪️Eurowings-ը (շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ) և Lufthansa-ն (շաբաթական երեք չվերթ հաճախականությամբ), որոնք իրենց նոր երթուղիները բացեցին հենց այս օգոստոսին:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն, շնորհավորելով ավիաընկերությանը, նշել է. «Այսօր աշխարհի ամենահեղինակավոր և վստահելի ավիաընկերություններից մեկը սկսեց թռչել Հայաստան: Վստահ եմ, որ բոլորը շատ ուրախ են նոր ավիաընկերության մուտքի և նոր ուղղությունների համար: Lufthansa- ի ներկայությունը, անշուշտ, կխրախուսի նոր զբոսաշրջիկների՝ մեր երկիր այցելելուն, և Հայաստանի տնտեսությունը դրանից կշահի»:

«Մենք շատ ոգևորված և հպարտ ենք, որ Lufthansa ավիաուղիներն այսօր բացում է իր նոր երթուղին Երևանից Ֆրանկֆուրտ»,-ժապավենի կտրման արարողությանը նշել է Lufthansa խմբի Արևելյան Եվրոպայի Վաճառքի գծով գլխավոր տնօրեն Պիտեր Փուլլեմը:

«Այս նոր ուղղությունը դեպի մեր ամենամեծ հանգույց հիանալի նորություն է ամբողջ աշխարհի հայության համար, քանի որ այն կարող է համախմբել ընտանիքներին, ընկերներին և հայ համայնքին: Ավելին, մենք հավատում ենք, որ այս հնագույն քաղաքն ապագայում ավելի շատ այցելուներ կունենա, քանի որ մենք գիտակցում ենք մեր կարևոր դերը տեղական զբոսաշրջության ոլորտի զարգացման գործում: Շաբաթական 16 թռիչք դեպի չորս տարբեր հանգույցներ. սա լիովին ճկուն և հարմարավետ ճանապարհորդական տարբերակ է», նշել է Պիտեր Փուլլեմը:

http://www.zvartnots.aero/Img/CMS/lufthansa2.jpghttp://www.zvartnots.aero/Img/CMS/lufthansa3.jpghttp://www.zvartnots.aero/Img/CMS/lufthansa4.jpg

Վերադառնալ