04/09/2021

Մեկնարկել են Cham Wings ավիաընկերության Հալեպ - Երևան- Հալեպ երթուղով չվերթերը



Cham Wings ավիաընկերությունը սույն թվականի սեպտեմբերի 4-ից մեկնարկել է Հալեպ- Երևան- Հալեպ երթուղով չվերթերը:


Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ օր:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ chamwings.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:


Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

Վերադառնալ