01/09/2026

Ամփոփվել են «Հայաստանի սկսնակ լիդերներ» ծրագրի 2026թ. արդյունքները. հայտնի են ծրագրի նոր շահառուները



2026 թվականի օգոստոսի 21-ին ամփոփվել են «Հայաստանի սկսնակ լիդերներ» մագիստրոսական կրթաթոշակների ծրագրի 2026-2027թթ. ուսումնական տարվա արդյունքները։ Մրցութային փուլերի ավարտից հետո ընտրվել են ծրագրի հաղթողները, ովքեր հնարավորություն կստանան շարունակելու իրենց մասնագիտական և առաջնորդական զարգացումը՝ օգտվելով ծրագրի կրթական և կարիերայի հնարավորություններից։

«Հայաստանի սկսնակ լիդերներ» ծրագիրն իրականացվում է «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.» ընկերության նախաձեռնությամբ և «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի աջակցությամբ՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում։ Ծրագրի նպատակն է խրախուսել կրթությունը, աջակցել տաղանդավոր երիտասարդներին և նպաստել ապագա առաջնորդների ձևավորմանը։

Ծրագրին մասնակցելու հնարավորություն ունեն Հայաստանի առաջատար 7 բուհեր մագիստրատուրա ընդունված կամ արդեն մագիստրոսական կրթություն ստացող ուսանողները։

Ծրագրի հաղթողները հետագայում հնարավորություն կունենան իրենց մասնագիտական կարիերան շարունակել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։

«Հայաստանի սկսնակ լիդերներ» ծրագիրն արդեն 4 տարի է միավորում է կրթության և բիզնեսի ոլորտները՝ ստեղծելով նոր հնարավորություններ երիտասարդների համար. բացահատել իրեց ներուժը և դառնալ իրենց ոլորտների առաջնորդներ։

http://www.zvartnots.aero/Img/CMS/21.08.2026Zvartnots81.jpg

Վերադառնալ