05/03/2019
Այս փետրվարին նախորդ փետրվարի համեմատ ուղևորահոսքն աճել է 11.6 տոկոսով
Ընթացիկ տարվա փետրվար ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը ընդհանուր կազմել է 166 451 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 11.6 տոկոսով:
2019թ. փետրվարին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 12.4 տոկոսով: Եթե 2018թ փետրվարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 139 216 ուղևոր, ապա 2019թ փետրվարի ցուցանիշը կազմում է 156 452 ուղևոր:
2019 թվականի փետրվար ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 9 999 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 9 941 ուղևորահոսքի համեմատ աճը կազմել է 0.6 տոկոս:
|
Ուղևորների թիվը 2018թ. փետրվարին
|
Ուղևորների թիվը 2019թ. փետրվարին
|
Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ
|
Զվարթնոց
|
139 216
|
156 452
|
+ 12.4 %
|
Շիրակ
|
9 941
|
9 999
|
+ 0.6 %
|
ԸՆԴԱՄԵՆԸ
|
149 157
|
166 451
|
+ 11.6%
|
Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 378 622 մարդ, որը 11.9 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 10.6 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:
«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ
Վերադառնալ