17/09/2021

«Շիրակ» օդանավակայանը վերսկսում է թռիչքները․ արդիականացվել է վազքուղին, կառուցվել է ժամանման նոր սրահ



«Շիրակ» օդանավակայանը վերսկսում է գործունեությունը, որը ժամանակավորապես դադարեցվել էր օդանավակայանի արդիականացման աշխատանքների նպատակով։ 3220 մ երկարության և 46 մ լայնության վազքուղու հիմնանորոգման աշխատանքների ընթացքում ամբողջությամբ փոխվել է ասֆալտաշերտը, հատուկ նյութերի օգտագործմամբ այն համապատասխանեցվել է միջազգային չափորոշիչներին։ Օդանավակայանում կառուցվել է 870 քմ ընդհանուր տարածքով ժամանման նոր սրահ, որը հնարավորություն կտա տարեկան սպասարկել մինչև 700 հազար ուղևորի։

Նոր վազքուղու և ժամանման սրահի բացմանը ներկա են գտնվել ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրինությունը։ Նրանք շրջայց են կատարել նորակառույց շինություններում, ծանոթացել պայմաններին։

Վերադառնալ