19/12/2021

Մեկնարկել են Wizz Air ավիաընկերության Վիլնյուս - Երևան- Վիլնյուս երթուղով չվերթերը



Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի դեկտեմբերի 19-ից մեկնարկել է Վիլնյուս- Երևան- Վիլնյուս երթուղով չվերթերը:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ 
wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ:
 

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

 

Վերադառնալ