«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Բեռնային համալիրը գործում է 1998 թվականից, և այն հանդիսանում է տարածաշրջանում լավագույն կահավորված բեռնային պահեստներից մեկը:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Բեռնային համալիրն ունի՝
- 10.000 մ2 պահեստային տարածք,
- տարեկան 25.000 տոննա և ավելի բեռ սպասարկելու հնարավորություն,
- 12 մ բարձրության առաստաղ,
- հատուկ բեռներ սպասարկելու համար անհրաժեշտ հատուկ սարքավորումներ,
- 1.050 մ2 սառնարանային համալիր,
- 24-ժամյա նկարահանող տեսախցիկներ (CCTV), անվտանգության, էլեկտրական, պաշտպանության և հրդեհային համակարգեր:
Բեռնային համալիրն ապահովում է `
- ժամանակակից սարքավորումներով բեռների սպասարկման ծառայություն,
- բեռների շուրջօրյա սպասարկման ծառայություն,
- բոլոր տեսակի բեռների սպասարկում, ներառյալ` AVI, DGR, HUM, PER, VAL,
- մաքսային պահեստային ծառայություններ,
- բեռի ժամանման մասին հաճախորդին ծանուցում,
- համալիրի ծառայությունների դրամարկղային գործառնություններ,
- տարանցիկ տեղափոխում օդային փոխադրամիջոցներով:
‹‹ԱՐՄԵՆԻԱ›› ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ›› ՓԲԸ ԿՈՂՄԻՑ
ԶՎԱՐԹՆՈՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԲԵՌՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՍԱՌՆԱՐԱՆԱՅԻՆ ՏԵՐՄԻՆԱԼՈՒՄ ՊԱՀԱՏՎՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Կից ներկայացված փաստաթուղթը հանդիսանում է ‹‹ԱՐՄԵՆԻԱ›› ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ›› Փակ Բաժնետիրական Ընկերության (այսուհետ՝ ՊԱՀԵՍՏ) կողմից Զվարթնոց միջազգային օդանավակայանի բեռնային համալիրի սառնարանային տերմինալում պահատվության ծառայությունների մատուցման հրապարակային առաջարկ՝ ուղղված այն իրավաբանական և ֆիզիկական անձանց (այսուհետ՝ ՊԱՀԱՏՈՒ), ովքեր հայտ են ներկայացնում ՊԱՀԵՍՏԻՆ՝ Զվարթնոց միջազգային օդանավակայանի բեռնային համալիրի սառնարանային տերմինալում ապրանքներն ի պահ հանձնելու նպատակով:
Խնդրում ենք ծանոթանալ մեր պայմաններին:
Բեռնային համալիրի հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝