«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վերգետնյա սպասարկումն իրականացվում է «Զվարթնոց Հենդլինգ» ՓԲԸ կողմից, որն իր աշխատանքի արդյունավետությամբ և տեխնիկական հագեցվածությամբ տարածաշրջանում լավագույններից է: «Զվարթնոց Հենդլինգ»-ը մի շարք ծառայություններ է մատուցում թե՛ ուղևորներին, և թե՛ օդանավերին: Ծառայությունը հագեցած է արդի և միջազգային շուկայում հայտնի այնպիսի առաջնակարգ ընկերությունների կողմից արտադրված լավագույն տեխնիկայով, ինչպիսիք են՝ TREPEL, TUG, SCHOPF, COBUS, TLD և այլն:
Ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում աշխատակիցների ուսուցմանը և վերապատրաստմանը, ինչպես նաև ավիացիոն ինդուստրիայում տեղի ունեցող զարգացումներին, որպեսզի քայլենք աշխարհի ռիթմին համընթաց:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ուղևորներին ուշացված ուղեբեռի
առաքման ծառայություններ մատուցելու համար առևտրային կազմակերպությունների ակրեդիտացման ընթացակարգ
Կից ներկայացված փաստաթուղթը սահմանում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ուղևորներին ուշացված ուղեբեռի առաքման ծառայություններ մատուցելու համար առևտրային կազմակերպությունների ակրեդիտացման պայմաններ: Ակրեդիտացմանը մասնակցելու համար առևտրային կազմակերպության կողմից «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ին գրավոր հայտ ներկայացնելը կնշանակի, որ հայտատուն ծանոթացել է ակրեդիտացման պայմաններին, ամբողջությամբ ընդունել և համաձայնվել է կատարել դրանք:
Ակրեդիտացման առաջին փուլի հայտը կընդունվի 2023 թ. հուլիսի 3-ից հուլիսի 14-ը:
«Զվարթնոց Հենդլինգ» ՓԲԸ կողմից ոչ կանոնավոր չվերթերին մատուցվող վերգետնյա
սպասարկման ծառայությունների պայմաններ
Կից ներկայացված փաստաթուղթը հանդիսանում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից և/կամ «Շիրակ» օդանավակայանից կատարվող բոլոր ոչ կանոնավոր չվերթերի «Զվարթնոց Հենդլինգ» ՓԲԸ-ի (այսուհետ` Սպասարկող Ընկերություն) կողմից վերգետնյա սպասարկման ծառայությունների մատուցման հրապարակային առաջարկ: Ընկերությունը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության օրենքներին համաձայն, գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0042, «Զվարթնոց» միջազգային օդանավակայան:
Վերգետնյա սպասարկման ստանդարտ համաձայնագիր
Սույն հրապարակային առաջարկը կհամարվի փոխադրող ավիաընկերության (այսուհետ` Փոխադրող) կողմից ընդունված և Օդանավակայանից թռիչք/վայրէջքի ժամանակահատվածի հաստատումը ստանալու պահից Սպասարկող Ընկերության ու Փոխադրողի համար պարտադիր վերգետնյա սպասարկման ծառայությունների համաձայնագիր այն դեպքում, եթե վերգետնյա սպասարկման համար հայտ ներկայացրած և վերոնշյալ օդանավակայան կամ օդանավակայանից ոչ կանոնավոր չվերթ իրականացնող Փոխադրողը Սպասարկող Ընկերության հետ չի ստորագրել տվյալ ոչ կանոնավոր չվերթի համար կիրառելի վերգետնյա սպասարկման ծառայությունների պայմանագիր: