Օդանավակայանի ամբողջ տարածքում տեղադրված են վարդակներ, որոնց միջոցով Դուք կարող եք լիցքավորել ուղևորության ընթացքում Ձեզ հետ վերցրած անհրաժեշտ սարքերը:
Բջջային օպերատորներ
Զվարթնոց միջազգային օդանավակայանի ժամանման սրահում, ինչպես նաև ուղեբեռի ստացման գոտու ելքի մոտ տեղակայված են Team, VivaCell MTS և UCom հեռախոսային կապերի տաղավարներ: Կապի ծառայություններից օգտվելու համար հարկավոր է ներկայացնել միայն անձնագիր` մատուցվող ծառայությունների համար պայմանագիր կնքելու նպատակով: