Վճարումն իրականացում է ArCa և «Կոնվերս Բանկ»-ի վճարային համակարգերի միջոցով:
Fast Track ծառայության համար վճարելիս վճարումն իրականացվում է վճարային համակարգի մասնագիտացված սերվերի միջոցով:
Կրեդիտ քարտի տվյալները մուտքագրվում և մշակվում են վճարային համակարգի մատակարարի կողմից: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Ընկերությունը) չի պահպանում Ձեր կրեդիտ քարտի տվյալները: Այսպիսով, Ընկերությունը հասանելիություն չունի Ձեր վճարային գործառնությունների տեղեկատվությանը: Խորհուրդ է տրվում վերցնել և պահպանել գործարքի պատճենը` որպես ապացույց, ինչը կարող է օգնել լուծել վեճերը, որոնք հնարավոր են առաջանան ծառայությունից օգտվելիս:
ArCa վճարային համակարգն ընդունում է հետևյալ քարտերը՝ MasterCard, Visa և American Express:
Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում ծառայության օգտագործման ընթացքում սխալ մուտքագրված տվյալների կամ Ընկերության վերահսկողությունից դուրս գտնվող գործոններով պայմանավորված տվյալների կամ տեղեկատվության կորստի համար:
Դուք կստանաք Ձեր կողմից իրականցված վճարումը հաստատող էլեկտրոնային նամակ, երբ ArCa վճարային համակարգը ստանա վճարումը: Վճարումը կատարելուց հետո որևէ չեղարկում, փոփոխություն կամ գումարի ետվերադարձ հնարավոր չէ: