Թափուր աշխատատեղեր

 

 

Պաշտոնը Աշխատանքի նկարագիր  Կազմակերպություն Գտնվելու վայրը Պայմանագրի տեսակ
Հաշվետվությունների վերլուծաբան

Կազմել ինֆորմացիոն համակարգերի գործունեությանն առնչվող հաշվետվություններ՝ ստանդարտ և ոչ ստանդարտ                                

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» Զվարթնոց  օդանավակայան -
Ճարտարապետ/ինժեներ-էլեկտրիկ/ինժեներ-մեխանիկ

Մշակել ճարտարապետական նախագծեր, վերահսկել աշխատանքները

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» Զվարթնոց  օդանավակայան -

 

Թափուր աշխատատեղերի մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար՝ խնդրում ենք սեղմել պաշտոնի անվան վրա:

Ինչպես դիմել

Փնտրեք թափուր աշխատատեղեր մեր ինտերնետ կայքի միջոցով: Դուք կարող եք գտնել ինչպես առկա, այնպես էլ սպասվելիք թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվություն: Այնուամենայնիվ, դա տեղեկատվության միակ աղբյուրը չէ. մենք պարբերաբար մասնակցում ենք Երևանում անցկացվող աշխատանքային տոնավաճառների, ինչպես նաև թափուր աշխատատեղերի վերաբերյալ հայտարարություններ ենք տեղադրում աշխատանքի որոնման կայքերում, հայտարուրություններ տարածում հեռուստատեսությամբ և լրագրերով: 

Եթե Ձեզ հետաքրքրում են ընկերության կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերը, ապա կարող եք լրացնել դիմումի ձևը (MSWord) և ուղարկել այն hrselection@aia-zvartnots.aero հասցեին էլ. փոստի միջոցով կամ դիմումի տպված օրինակը թողնել ԱՄՕ ադմինիստրատիվ մասնաշենքի 1-ին անցագրային կետում: Դիմումին կարող եք կցել նաև Ձեր ինքնակենսագրությունը (CV), որտեղ անհրաժեշտ է ներկայացնել համառոտ տեղեկատվություն Ձեր աշխատանքային փորձի, մասնագիտական ունակությունների և հմտությունների մասին: Կարևոր է նաև նշել Ձեր հեռախոսահամարը և/կամ էլ. փոստի հասցեն, որպեսզի հնարավոր լինի կապ հաստատել Ձեզ հետ: 

Եթե դժվարանում եք լրացնել դիմումի ձևը, ապա կարող եք hrselection@aia-zvartnots.aero էլ. փոստի միջոցով կապ հաստատել մեզ հետ:

«Արմենիա» Միջազգային օդանավակայաններ»  ՓԲԸ-ը հավասար հնարավորություններ ընձեռող գործատու է և օրենքով պաշտպանված որևէ կարգավիճակի կամ առանձնահատկության հիման վրա խտրականություն չի դնում: Սույն կայքում տեղակայված ոչ մի տեղեկատվություն իրենից աշխատանքի խոստում կամ առաջարկ չի ներկայացնում: