Կանոնակարգ կանխիկ վճարումների իրականացման արգելքի վերաբերյալ

Կանոնակարգ օդանավակայանի հաշվառման սեղանների և նստեցման ելքերի մոտ կանխիկ վճարումների իրականացման արգելքի վերաբերյալ


«Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն, որպես Զվարթնոց Միջազգային Օդանավակայանի (այսուհետ՝ Օդանավակայան) Կառավարիչ ընդունել է Օդանավակայանի հաշվառման սեղանների և նստեցման ելքերի մոտ կանխիկ վճարումների իրականացման արգելքի վերաբերյալ հետևյալ կանոնակարգը.

  • Եթե ուղևորների հաշվառման ընթացքում անհրաժեշտություն առաջանա վճարել հավելյալ վճարի դիմաց մատուցվող ծառայությունների համար, ուղևորը պետք է մոտենա ավիաընկերության գրասենյակ կամ Օդանավակայանի դրամակրկղ՝ իրականացնելու վճարումը կանխիկ եղանակով: Եթե ուղևորը ցանկանում է վճարել վճարային քարտով հաշվարման սեղանի կամ նստեցման ելքերի մոտ, նման վճարումը պետք է իրականացվի բացառապես ավիաընկերության աշխատակցին կամ ներկայացուցչին, պայմանով, որ ավիաընկերության աշխատակիցը կամ ներկայացուցիչը պահպանում է ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված բոլոր պահանջները, այդ թվում՝ տրամադրում է ՀԴՄ կտրոն:


Հաշվառման սեղանի մոտ ավիաընկերության աշխատակցի կամ ներկայացուցչի բացակայության, ինչպես նաև Օդանավակայանում ավիաընկերության գրասենյակ չլինելու դեպքում ուղևորը պետք է մոտենա Օդանավակայանի դրամարկղ՝ իրականացնելու վճարումը:

  • Արգելվում է Օդանավակայանի հաշվառման սեղանների և նստեցման ելքերի մոտ ուղևորների հաշվառման ընթացքում հավելյալ վճարի դիմաց մատուցվող ծառայությունների համար ավիաընկերություններին կամ վերջիններիս անունից գործող ցանկացած ներկայացուցիչներին կամ գործակալներին կանխիկ վճարումների իրականացումը:

 

  • Արգելվում է Օդանավակայանի հաշվառման սեղանների և նստեցման ելքերի մոտ ուղևորների հաշվառման ընթացքում հավելյալ վճարի դիմաց մատուցվող ծառայությունների համար ավիաընկերությունների կամ վերջիններիս անունից գործող ցանկացած ներկայացուցիչների կամ գործակալների կողմից կանխիկ վճարումների ընդունումը:

Մեկանգամյա ուղեկցվող այցելուի անցագիր կրողի տեղաշարժի մասին կանոններ

«Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն, որպես Զվարթնոց Միջազգային Օդանավակայանի (այսուհետ՝ Օդանավակայան) Կառավարիչ հաստատել է ԿԱՆՈՆՆԵՐ`

Տաքսի ծառայություն մատուցողներին ներկայացվող պահանջներ

Կանոնակարգ «Զվարթնոց» Միջազգային Օդանավակայանի տարածքում տաքսի ծառայություն մատուցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին ներկայացվող պահանջների

«Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ ԱՄՕ), որպես Զվարթնոց Միջազգային Օդանավակայանի (այսուհետ՝ Օդանավակայան) Կառավարիչ սահմանել է Օդանավակայանի տարածքում տաքսի ծառայություն մատուցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին հետևյալ պահանջները.

  1. Օդանավակայանի տարածք մուտք գործելու կարգը.
  • Իրավաբանական անձը և/կամ անհատ ձեռնարկատերը դիմում է ներկայացնում ԱՄՕ-ին՝ Օդանավակայանի տարածք մուտք գործելու անցագիր ստանալու նպատակով՝ դիմումին կցելով.
    • օրենքով սահմանված կարգով ստացված՝ Օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման լիցենզիան
    • ավտոմեքենայի տեխանձնագիրը
    • վարորդի անձը հաստատող փաստաթուղթը, վարորդական իրավունքը
  • Անցագիրը տրվում է մեկ տարի ժամկետով
  • Անցագրի տարեկան վճարը կազմում է 6,000 /վեց հազար/ ՀՀ դրամ:
  • Անցագիրը տրամադրվում է տվյալ ավտոմեքենայի, իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատերոջ անունով և երրորդ անձնաց ենթակա չէ փոխանցման:
  1. Օդանավակայանում տաքսի ծառայություն մատուցող ավտոմեքենաների կայանման պայմանները.
  • ԱՄՕ-ն տաքսի ծառայություն մատուցող ավտոմեքենաների համար սահմանում է համապատասխան կայանատեղի՝ Ժամանման սրահի ելքերին հարակից արտաքին տարածքում:
  • Տաքսի ծառայություն մատուցող ավտոմեքենաները պետք է կայանեն միմիայն վերոնշյալ՝ ԱՄՕ-ի կողմից սահմանված կայանման տարածքում:
  • Տաքսի ծառայություն մատուցող ավտոմեքենաներին արգելվում է կայանել ԱՄՕ-ի կողմից սահմանված կայանման տարածքից բացի վճարովի ավտոկանգառի որևէ այլ տարածքում:
  • Սպասման ծառայություն մատուցելու դեպքում տաքսի ծառայություն մատուցող ավտոմեքենայի վարորդը չի կարող սպասել կայանման տարածքում, այլ՝ պարտավոր է դուրս գալ Օդանավակայանի տարածքից:
  1. Օդանավակայանում տաքսի ծառայություն մատուցող ավտոմեքենաների անձնակազմի պարտավորությունները
  • Տաքսի ծառայություն մատուցող ավտոմեքենաների վարորդները պետք է պահպանեն կայանման և ուղևորների նստեցման հերթի կանոնները, այն է՝ տաքսի ծառայությունը ավտոմեքենաների հերթականության կարգով:
  • Տաքսի ծառայություն մատուցող ավտոմեքենայի վարորդին արգելվում է ուղևորին գրավելու նպատակով ավտոմեքենայից դուրս գալը
  • Տաքսի ծառայություն մատուցող ավտոմեքենայի վարորդին կամ իր կողմից նշանակված անձին Օդանավակայանի սրահներում ուղևորներիին գրավելն արգելվում է
  1. Կանոնակարգի խախտումներ

Սույն Կանոնակարգով նախատեսված ցանկացած դրույթի խախտման դեպքում՝ ԱՄՕ-ն տեղյակ է պահում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին և կազմում համապատասխան արձանագրություն: Արձանագրված խախտումների համար ԱՄՕ-ն իրավունք է վերապահում կիրառել հետևյալ պատժամիջոցները.

  • 1-ին խախտման դեպքում տրամադրված անցագիրը կասեցվում է 7 /յոթ/ օր ժամկետով
  • 2-րդ խախտման դեպքում տրամադրված անցագիրը կասեցվում է 1 /մեկ/ ամիս ժամկետով
  • 3-րդ խախտման դեպքում տրամադրված անցագիրը կասեցվում է 1 /մեկ/ տարի ժամկետով