Անմաքս առևտրի խանութները Հայաստանում հիմնադրվել են 2003 թվականին և կրում էին «Duty free Armenia» անվանումը։
2011 թվականին այն ձեռք է բերվել առաջատար Dufry ընկերության կողմից և վերանվանվել Dufry Armenia:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի համալիրում գործում է Dufry Armenia-ի երեք անմաքս խանութ, որոնք ապահովում են բարձրակարգ սպասարկում: Dufry Armenia-ն առաջարկում է բարձրորակ ապրանքներ առաջատար արտադրողներից։ Խանութներն առաջարկում են տեղական և միջազգային բարձրորակ ալկոհոլային խմիչքների, շոկոլադի, օծանելիքի և կոսմետիկայի լայն տեսականի, նորաձև տեքստիլ և կաշվե իրեր, աքսեսուարներ, խաղալիքներ և այլ ապրանքներ:
Մեկնման սրահի խանութը բացվել է 2011թ. նոյեմբերին և զբաղեցնում է 1.131 մ2 տարածք, ժամանման սրահի անմաքս առևտրի խանութը՝ 328.4 մ2, ԲՍ և Պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահում ընկերությունը զբաղեցնում է 62 մ2 տարածք:
Գյումրու «Շիրակ» օդանավակայանի մեկնման սրահում ևս ընկերությունն ունի 69 մ2 տարածքով անմաքս առևտրի խանութ:
Dufry-ն հանրային ընկերություն է, որն ունի ավելի քան 2.300 անմաքս և մաքսատու խանութներ Եվրոպայի, Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի, Ասիայի, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան կղզիների, Հարավային Ամերիկայի և Հյուսիսային Ամերիկայի երկրներում և առցանց խանութներում:
«Ամրագրիր և ստացիր» ծառայություն
Reserve & Collect -ի միջոցով հաճախորդները կարող են նախապես պատվիրել գնումները և դրանք վերցնել թռիչքի ժամանակ։ Գնումների զամբյուղը պատրաստ լինելուց հետո, հաճախորդներն այն կարող են վերցնել իրենց կողմից հաստատումը ստանալու պահից մինչև թռիչքը։ «ԴյուՖրի»-ից գնումները նախապես պատվիրելու, ամրագրելու և վերցնելու ծառայության շնորհիվ հաճախորդները կարող են խնայել ժամանակ և գումար: Նախապես պատվիրելով ապրանքները՝ հաճախորդները ճամփորդելիս կշահեն մեր կողմից առցանց առաջարկված գնային առաջարկներից։