«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայությունն իրականացնում է ավիացիոն անվտանգության ապահովման ընդգրկուն միջոցառումներ՝ ապահովելու ինչպես օդանավակայանի, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրեր ուղևորվող մարդկանց անվտանգությունը:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության գործառույթների մեջ է մտնում վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների, օդանավերի, օբյեկտների և մուտքերի պահպանությունը, վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում գործունեություն իրականացնող բոլոր աշխատակիցներին օդանավակայանի անցագրերի տրամադրումը և վերահսկումը, մեկնող ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռի, փոստի, օդանավային պիտույքների, օդանավակայանի հատուկ վերահսկելի գոտիներում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատողների ավիացիոն անվտանգության հսկողության ապահովման կազմակերպման և իրականացման աշխատանքները, ինչպես նաև օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից անվտանգության կառավարման կենտրոնների միջոցով իրականացվում է օդանավակայանի տարածքի և ուղևորների սպասարկման գործընթացների դիտարկում և տեսահսկում:

Ծառայության ժամանակակից տեխնիկական միջոցներով համալրումը և համապատասխանաբար անձնակազմի պատրաստվածության պատշաճ մակարդակ ապահովելը մշտական գործընթաց է՝ միջազգային պահանջներին և մարտահրավերներին համահունչ, որոնց արդյունավետությունը հաստատվում է պարբերաբար համապատասխան մարմինների կողմից իրականացվող վերահսկողական միջոցառումների արդյունքում:

Մենք աշխատում ենք Ձեր ուղևորությունն անվտանգ և ապահով դարձնելու համար:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Օդանավակայանի ավիացիոն անվտանգության զննման ծառայության կողմից իրականացվող գործառույթները կանոնակարգվում են  
ՀՀ կառավարության 2004 թվականի 27 մայիսի N 944-Ն որոշմամբ: Զննման ընթացքում տվյալ որոշմամբ սահմանված արգելված առարկաներին ու նյութերին վերաբերող ցանկին կարող եք ծանոթանալ մասնավորապես`80-ից 88-երորդ կետերում: