Ձեր ուղևորությունն ավելի հարմարավետ դարձնելու համար օգտվեք օդանավակայանի Բարձրակարգ սպասարկման VIP սրահից:

VIP սրահում առկա է առանձին հաշվառման սեղան, անվտանգության, անձնագրային, մաքսային և միգրացիոն հսկիչ կետեր: VIP սրահի ուղևորները սպասարկվում են ընդհանուր սրահի ուղևորներից առանձին:

VIP սրահում կարող եք օգտվել նաև ուղեբեռի տեղափոխման ծառայությունից: Սրահի աշխատակիցները կօգնեն Ձեզ հանձնել ուղեբեռը մեկնման ժամանակ, ստանալ ուղեբեռը ժամանման ժամանակ և տեղափոխել ձեռքի իրերը թե՛ մեկնման, և  թե՛ ժամանման ընթացքում: Ժամանման ընթացքում VIP սրահի աշխատակիցները դիմավորում են ուղևորին անմիջապես շարժասանդուղքի մոտ և ուղեկցում VIP սրահ, որտեղ վերջինս կարող է օգտվել անվճար զովացուցիչ ըմպելիքներից հարմարավետ պայմաններում:
 
Ուղևորների սպասարկումն իրականացվում է միկրոավտոբուսներով (Mercedes Viano և Mercedes Vito):
 
Նախապես ամրագրելու համար խնդրում ենք դիմել VIP սրահի ընդունարան
 
Հեռ. +374-10-493000 ներք. 7246 և 7292 (վճարումների հետ կապված հարցերի դեպքում) կամ +374-77-229114  տեղեկացնելով ուղևորի անունը, ազգանունը, ժամանման կամ մեկնման ամսաթիվը և չվերթի համարը:
 
Ծառայության համար վճարումը հարկավոր է կատարել նախքան VIP ծառայության տրամադրումը ՀՀ դրամով` կանխիկ կամ բանկային քարտի միջոցով: Դուք կարող եք փոխանակել Ձեր տարադրամը օդանավակայանում գործող բանկերի մասնաճյուղերից որևէ մեկում կամ արտարժույթի փոխանակման մեքենաների միջոցով:
 
Դուք կարող եք նաև առցանց վճարում իրականացնել՝ այցելելով ստորև նշված էջը՝
 
 
VIP սրահի ծառայություններից օգտվելու սակագներն են`
 
ՄԵԿՆՈՒՄ
  • Հաշվառում VIP սրահում, ուղեկցում դեպի սահմանային հսկիչ կետ, Բիզնես սրահի մուտքի թույլտվություն (ուղևորը անվտանգության և անձնագրային հսկիչ կետերն անցնում է արագընթաց ուղիով և դեպի ինքնաթիռ գնում է ինքնուրույն). 40.000 ՀՀ դրամ յուրաքանչյուր ուղևորի համար (2 տարեկանից ցածր երեխաները սպասարկվում են անվճար, ամբողջական գանձումն իրականացվում է 2 տարեկանից բարձր երեխաների համար):
  • Ուղևորի/անձնակազմի ամբողջական սպասարկում Բիզնես սրահում` ներառյալ փոխադրում VIP սրահից օդանավ միկրոավտոբուսով. 70.000 ՀՀ դրամ յուրաքանչյուր ուղևորի համար (մինչև 6 տարեկան երեխաները սպասարկվում են անվճար):
ԺԱՄԱՆՈՒՄ
  • Ուղևորի/անձնակազմի փոխադրում օդանավից VIP սրահ միկրոավտոբուսով. 70.000 ՀՀ դրամ յուրաքանչյուր ուղևորի համար (մինչև 6 տարեկան երեխաները սպասարկվում են անվճար):

VIP սրահում մատուցվող ծառայություններն են՝

  • ուղեբեռի տեղափոխման ծառայություն (VIP սրահից դեպի ավտոկանգառ և հակառակ ուղղությամբ),
  • հատուկ հաշվառման սեղան,
  • փոխադրում VIP սրահից օդանավ կամ հակառակ ուղղությամբ,
  • ամսագրեր (ժամանում),
  • թեյ, սուրճ, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ,
  • 1 շիշ գինի (ժամանում և մեկնում):
Քաղաքացիական ավիացիայի մինչև 30 ուղևոր փոխադրող բոլոր ոչ կանոնավոր (կոմերցիոն, չարտերային և մասնավոր) չվերթերը սպասարկվում են բացառապես VIP սրահից: Վճարումները կատարվում են անմիջապես VIP սրահում կամ նախապես` փոխանցումով:
 
Ամրագրումների համար խնդրում ենք դիմել VIP սրահի ընդունարան` զանգահարելով +374-10-493000 ներք. 7292 համարին կամ +374-77-229114  հեռախոսահամարով:
 
Հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող եք դիմել՝ 
 
 
*Որոշ ավիաընկերություններ չեն իրականացնում հաշվառում VIP սրահում, ուղևորը հաշվառումն անցնում է ընդհանուր սրահում, այնուհետև կարող է սպասարկվել VIP սրահում:
 
Անկանխիկ վճարումների համար խնդրում ենք կապ հաստատել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Կոմերցիոն բաժնի հետ՝