Եթե Դուք հայտնաբերել եք, որ Ձեր ուղեբեռը բացակայում է, ապա մինչև ժամանման սրահից դուրս գալը անհրաժեշտ է մոտենալ Կորած և գտնված իրերի բաժին, որը գտնվում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ժամանման սրահի ուղեբեռների ստացման երրորդ ժապավենի դիմաց: 

Կորած և գտնված իրերի բաժինը ուղևորների ներկայանալուն պես իրականացնում է նրանց ընդունելությունը, սպասարկումը, ինչպես նաև կորցված ուղեբեռների որոնումը, վնասված և թալանված ուղեբեռների արձանագրումը:

Կորած և գտնված իրերի բաժինը նաև իրականացնում է ուղեբեռների պահեստավորման գործառույթ:

Պահեստը վերահսկվում է տեսախցիկներով 24 ժ:

Մենք աշխատում ենք ամենօրյա գրաֆիկով՝ 24 ժ:

Մեզ հետ հնարավոր է կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով`

+374-10-493000, ներք. 7226  կամ 7210 ինչպես նաև էլեկտրոնային փոստով`

lost&found@aia-zvartnots.aero

Վնասված / Թալանված ուղեբեռ

Եթե Ձեր ուղեբեռը բացակայում է, ապա այդ մասին հարկավոր է տեղեկացնել Կորած և գտնված իրերի բաժին մինչև օդանավակայանի ժամանման սրահից հեռանալը:

Եթե  ուղեբեռը ժամանել է վնասված կամ թալանված, ապա ուղևորը  պետք է դիմի Կորած և գտնված իրերի բաժին մինչև ուղեբեռների ստացման սրահը լքելը: Մեր աշխատակիցները կկազմեն համապատասխան արձանագրություն, որն իր մեջ կներառի վնասված ուղեբեռի նկարագրությունը, քաշը, նկարները, ինչպես նաև ուղևորի կոնտակտային տվյալները:

Կորած և գտնված իրերի բաժնում ուղևորին կտրամադրվի վնասված ուղեբեռի արձանագրությունը և փոխադրող ավիաընկերության տվյալները՝ հետագա գործողությունների համար:

Եթե ուշացած ուղեբեռն առաքվել է վնասված  կամ  թալանված, ապա անհրաժեշտ է առաքման ծառայության աշխատակցի ներկայությամբ համապատասխան նշում կատարել առաքման արձանագրության մեջ և կապ հաստատել Կորած և գտնված իրերի բաժնի հետ՝ վնասված ուղեբեռի արձանագրություն կազմելու նպատակով:

Ուշացած ուղեբեռ

Դուք կարող եք նաև կազմել այդ արձանագրությունն առցանց՝ համացանցի միջոցով որոշ ավիաընկերությունների համար:

Աշխատակիցները կարձանագրեն ուշացած ուղեբեռի փաստը, և Դուք կստանաք անհատական համարով արձանագրության օրինակ: Օգտագործելով անհատական արձանագրության համարը՝ Դուք կարող եք ստուգել Ձեր ուշացած ուղեբեռի կարգավիճակը ուղեբեռի վերահսկման համակարգի օգնությամբ (նայել ներքոնշյալ հղումը), կարող եք նաև դիմել Կորած և գտնված իրերի բաժին, որն աշխատում է շուրջօրյա:

Ուղեբեռի վերահսկման համակարգ World Tracer

Ինչպես նաև Ձեր ուշացած ուղեբեռի կարգավիճակին կարող եք հետևել ստորև նշված համակարգերի օգնությամբ՝

Bags Search

Brussels Airlines ուղևորների համար

Lufthansa Airlines ուղևորների համար

Austrian Airlines ուղևորների համար 

Fly Dubai ուղևորների համար

Ուղեբեռի ժամանելուց հետո մենք կկազմակերպենք ուղեբեռի անվճար առաքում Ձեր կողմից նշված հասցեով: Ծառայությունը գործում է որոշ ավիաընկերությունների համար: Ուղեբեռների առաքումը Երևան քաղաքում կարող է կատարվել 12 ժամվա ընթացքում, իսկ Հայաստանի մարզեր՝ 48 ժամվա ընթացքում:

Կորած և գտնված իրերի բաժինը կփնտրի Ձեր ուշացած ուղեբեռն առաջին 5 օրվա ընթացքում, դրանից հետո ուշացած ուղեբեռի վերաբերյալ պատասխանատվությունը և փնտրման աշխատանքներն իրականացվում են չվերթն իրականացնող ավիաընկերության կողմից՝ գտնվելով նրա պատասխանատվության ներքո: